ՌԴ-ից ՀՀ գազի կորստի մեծ մասը գրանցվում է Վրաստանում![]() 20 նոյեմբերի 2018 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան գազամատակարարման կորուստը կազմում է 6.69%, որից 4.3%-ը կամ 90 մլն խմ-ը գրանցվում է Վրաստանից Հայաստան փոխադրվող 15 կմ հատվածում: «Գազամատակարարման համակարգում արձանագրել ենք մի քանի խնդրահարույց հարց. առաջինը վերաբերում է անխուսափելի տեխնոլոգիական կորուստներին, որը 6,69% է կազմում սակագնի մեջ: Գազաբաշխման կորուստը կազմում է 2%, մինչդեռ մայրուղային մատակարարման մասով կորուստը 4.3% է: Այսինքն՝ ստացվում է մայրուղային հատվածով գազը գնում է ու չկա: Դա վերաբերում է Վրաստանից Հայաստան փոխադրվող հատվածին, իսկ երկուսի միջև տարբերությունը կազմում է 15 կմ: Այսինքն՝ այն թիվը, որ ֆիքսվում է Կարմիր կամուրջ հատվածում հաշվիչի վրա և Նոյեմբերյանի Կողբ գյուղի հատվածում հաշվիչի վրա, տարբերություն կա, որը 90 մլն խմ գազ է, և որը քիչ չէ»,-ասել է նա: Ըստ Մելքումյանի, գազի սակագնի իջեցման հնարավորություններ կան: Ավելի վաղ ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ համապատասխան ռեզերվներ հայթայթելու դեպքում 2019 թվականի փետրվարի 1-ից հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում նվազեցնել 3-3.5 դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |