ԿԲ-ն որևէ կերպ չի արգելել Իրանի քաղաքացիների սպասարկումը ՀՀ բանկերի կողմից20 նոյեմբերի 2018 - 18:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Նշվում է, որ Հայաստանը սերտ գործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։ ՀՀ բանկերը օրենսդրության համաձայն պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ: «Հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաև ԻԻՀ քաղաքացիներ և/կամ ԻԻՀ-ից անձինք: Ընդ որում` նման մոտեցումը նոր չէ և նոր չէ և կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ: Ստեղծված աժեոտաժը բնական չէ, և հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը», - նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ մամուլում լուրեր են տարածվել, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներով պայմանավորված, հայաստանյան մի շարք բանկեր հրաժարվել են սպասարկել Իրանի քաղաքացիներին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |