Մոսկվայում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը21 նոյեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Բախրուշինի անվան Պետական կենտրոնական թատերական թանգարանում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը, որը Թատերարվեստի երկրորդ բիենալեի ծրագրի մաս է կազմում: Ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 23-ինև կգործի մինչև 2019-ի հունվարի 6-ը: Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական թատերական դեկորատիվ արվեստը, գրում է «Կուլտուրա ՌՖ»-ը: Ցուցահանդեսի կուրատորներ Մարինա Բաղդասարյանի և Դմիտրի Ռոդիոնովի ուշադրության կենտրոնում են հայ արվեստի ականավոր գործիչներ Վազգեն Սուրենյանցի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Միխայիլ Առուտչյանի, Ստեփան Տերյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց գործերը: Հատուկ շեշտադրում է արվել ժամանակակից գործիչների՝ Մարինա Ազիզյանի, Ստեփան Զոհրաբյանի, Վլադիմիր Մարտիրոսովի ստեղծագործության վրա: Ցուցադրվելու են դեկորացիաների և հանդերձանքի էսքիզներ, ներկայացումների մակետներ, աֆիշներ և ներկայացումների ծրագրեր, այդ թվում 1939-ի Հայկական արվեստի դեկադայի և 1956 թվականի Հայկական արվեստի դեկադայի աֆիշներ և ծրագրեր, ինչպես նաև լուսանկարներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |