Ամերիաբանկը ՀՀ-ում առաջին անգամ սքորինգային համակարգ է ներդրել. ՓՄՁ-ները կկարողանան առցանց վարկ ստանալ![]() 21 նոյեմբերի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման խոչընդոտներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված պանելային քննարկման ընթացքում ներկայացրել է ՓՄՁ-ների վարկավորման սքորինգային համակարգը, որն առաջին անգամ է ներդրվել Հայաստանում: Բանկի Սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավար Արամ Բալոյանի խոսքով, ծառայությունը հնարավորություն է տալիս առցանց հարթակում մի քանի պարզ գործողությունների կատարմամբ րոպեների ընթացքում ստանալ 1-10 մլն դրամ վարկ՝ տարեկան սկսած 13,5% տոկոսադրույքից: Դրա համար անհրաժեշտ է նախ գրանցվել օնլայն հարթակում, նշել վարկի տեսակը, արժույթը և չափը, լրացնել կազմակերպության կամ սեփականատիրոջ մասին տվյալները, անձնական տվյալներն ու հաստատել հայտը, որից հետո 5 րոպեում կտրվի պատասխանը: Նույնականացման քարտ և բանկում գործող հաշիվ ունենալու դեպքում, վարկի հաստատումից հետո պետք է կատարել նույնականացում՝ ծանոթանալով պայմանագրին և կատարելով համապատասխան նշումները: Վարկը կարելի է ստանալ գործող կամ նոր բացվող հաշվից: Եթե ՓՄՁ-ն կամ սեփականատերը չունի նույնականացման քարտ և Ամերիաբանկում գործող հաշիվ, ապա պետք է այցելել բանկ՝ վարկը հաստատվելուց հետո 7 օրում և ստանալ գումարը: 10 մլն դրամից ավելի վարկ վերցնել ցանկացողները նույնպես կարող են օգտվել ծառայությունից՝ պարզապես կցելով անհրաժեշտ փաստաթղթերը և սպասելով Ամերիաբանկի մասնագետի զանգին: Հարկ եղած դեպքում, նա կայցելի վարկավորման գործընթացն ավարտին հասցելու համար: Վարկը տրվում է առանց վարկի տրամադրման վճարի կամ անշարժ գույքի գրավադրման: Ըստ Բալոյանի, համակարգը թույլ է տալիս հասանելի տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա վարկի տրամադրման որոշում կայացնել: «Ծառայությունը հնարավորություն է ընձեռում բիզնեսներին վարկային հայտը լրացնել օնլայն, բանկի հետ շփվել առցանց և անգամ վարկային պայմանագրի ստորագրումն իրականացնել նույն կերպ», - ասաց Բալոյանը: Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն, քննարկման մոդերատոր Արման Բարսեղյանի խոսքով, ֆիզիկական անձանց սքորինգային համակարգ բանկը ներդրել էր դեռևս 2017 թվականին: «Կազմակերպությունը, որը չունի բանկային պատմություն կամ դրա ներկայցուցիչները բանկ չեն այցելում, կարող են ուղղակի դիմել և րոպեների ընթացքում ստանալ վարկն առանց երկար փաստաթղթային ձևակերպումների. բնականաբար, բոլոր ավտոմատացված լուծումները տրված են», - նշեց նա: Ընթերցեք նաև՝ «Որոնք են փոքր ու միջին բիզնեսի խնդիրները ՀՀ-ում. Պանելային քննարկում՝ Ամերիաբանկում» Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի, ինչպես նաև Ամերիա ընկերությունների խմբի միասնական թիմն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ: «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |