Նախարարի պաշտոնակատար. Կգործարկվի ՀԱԷԿ-ի նոր տուրբինը

Նախարարի պաշտոնակատար. Կգործարկվի ՀԱԷԿ-ի նոր տուրբինը

PanARMENIAN.Net - Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի շահագործման երկարաձգման աշխատանքները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Արդեն մի քանի օրից կգործարկենք նոր տուրբինը, ամբողջությամբ փոխարինվել է տուրբին գեներատորը», - ասել է նախարարի պաշտոնակատարը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ 2019-ին կփոխարինվի ևս մեկ տուրբին: Արդյունքում ատոմակայանը նույն վառելիքի ծախսի պարագայում 10 տոկոս խնայողությամբ կաշխատի:

Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ 127 ընկերության ներկայացվել է զգուշացումներ պարտավորույթունները կատարելու վերաբերյալ, արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ գումար։

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

Սարքավորումների փոխարինման աշխատանքները մեկնարկել են 2018թ.:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---