Փայլանը դժգոհել է. Թուրքերը խուսափում են ասել, որ Դոլմաբահչեի ճարտարապետը հայ է

Փայլանը դժգոհել է. Թուրքերը խուսափում են ասել, որ Դոլմաբահչեի ճարտարապետը հայ է

PanARMENIAN.Net - Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, յուրացված մշակույթը այլ կերպ է ներկայացվում: Այդ մասին Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է խորհրդարանում մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ։

Նա հավելել է, որ Թուրքիայում խուսափում ասել, որ Դոլմաբահչեի ճարտարապետը հայ է: Հայ պատգամավորն այս կապակցությամբ ասել է. «Ինչու՞ չենք ասում, որ Դոլմաբահչե պալատը մերն է, Աղթամարը մերն է... Երբ ուսումնարանում էինք սովորում, մեզ Դոլմաբահչե տարան, գիդը ասաց, որ «պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ Բալիանին»: Ես էլ հավատացի, վերադարձա ուսումնարան և իմացա, որ Դոլմաբահչեն կառուցել է հայ ճարտարապետ Կարապետ Պալյանը»,-հայտնում է Ermenihaber-ը:

«Պատկերացնու՞մ եք այսպիսի մի ըմբռնում կա, որ իտալացի ճարտարապետը նախընտրելի է հայ ճարտարապետից: Ստամբուլի բազմաթիվ վայրերում ճարտարապետ Պալյանների նշանավոր գերդաստանի ձեռագիրը կա: Սա ինչո՞ւ ենք ժխտում: Ինչո՞ւ չենք ասում, որ Սուլթանահմեթը, Դոլմաբահչե պալատը և Աղթամարը մերն է»,-հավելել է նա:

Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչե պալատի, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը:

Հայտնի հայ ճարտարապետների ընտանիքը կառուցել է նաև Չըրաղան պալատը, Քուլելի ռազմական վարժարանը և մեծ թվով սուլթանական մզկիթներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---