Հարկային արտոնություններ՝ Armenia Airways-ին![]() 21 նոյեմբերի 2018 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող 6.67 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում: Ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել 2 (Airbus A310-325) օդանավ և այժմ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ներմուծել պահեստամասեր նշված օդանավերի համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր մոտ 6.67 մլրդ դրամի չափով ներդրում, որից ներմուծվող ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 178,1 մլն դրամ։ Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: Armenia Airways ավիաընկերությունը հիմնադրվել և գրանցվել է 2013 թվականին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |