Նախագիծ. ՃՈ կողմից մեքենան կանգնեցնելուց հետո վարորդն իրավունք չունի դուրս գալու![]() 21 նոյեմբերի 2018 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով վարորդների համար պարտականություն է սահմանվում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո դուրս չգալ (չիջնել) տրանսպորտային միջոցի խցիկից (սրահից): Նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում: Տրանսպորտային միջոցից վարորդի դուրս գալու դեպքում էլ ոստիկանության ծառայողի պահանջով պարտավոր է նստել տրանսպորտային միջոցի խցիկում: Հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցում վարորդի մնալու պարտականությունը նախատեսվում է հասարակական կարգի, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով: Վարչական պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |