Հրանտ Մարգարյան. Ասում են` միայն մենք ենք ընդդիմություն, սովոր են ամեն ինչ մոնոպոլիայի վերածել![]() 21 նոյեմբերի 2018 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել է, որ ժողովուրդն է իր քվեով որոշելու` ով է ընդդիմություն, ով` իշխանություն: Ըստ նրա` ում ժողովուրդը շատ ձայն է տալիս, դառնում է իշխանություն, մնացածը, որ մաս չեն կազմում կառավարությանը, լինում են ընդդիմություն: «Այդ բաժանումն այնքան պարզ է: Սսում են` չէ, միայն մենք ենք ընդդիմությունը, սովոր են ինչ-որ բան մոնոպոլիայի վերածել: Բայց ինչ-որ առումով ճիշտ են ասում` մենք նրանց նման ընդդիմություն չենք լինի, մենք մեր նման ընդդիմություն կլինենք»,- ասել է Մարգարյանը: Նա նշել է, որ Փաշինյանը կունենա քվեների մեծամասնությունը և կառավարություն կձևավորի: «Մենք, ուզենք, թե չուզենք, ընդդիմություն ենք լինելու: Բայց մի բան էլ պարզ է` ամեն կուսակցությունն իր նման, իր ձևով, իր արժեհամակարգով, իր քաղաքական ուղեգծով, պետականության նկատմամբ ունեցած իր պատկերացումով, ազգի պայքարի մասին ունեցած իր պատկերացումով և հեռանկարով է ընդդիմություն լինելու: Մենք մեզ նման` Դաշնակցության նման ընդդիմություն ենք լինելու, նրանք էլ` Հանրապետականի նման: Բայց ասել, որ միայն մենք ենք, ծիծաղելի է»,- շեշտել է Մարգարյանը: Ավելի վաղ Աժ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ պատասխանել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն սխալվում է՝ ասելով, որ միակ ընդդիմությունն են: Նա նշել էր, որ ՀՅԴ-ն 6 ամսում 2-3 անգամ մտափոխվել է իր քաղաքական ճամբարի ընտրության հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |