ՀՀԿ-ում հակված չեն քարոզարշավին ժողովրդի հետ հանդիպելուն![]() 21 նոյեմբերի 2018 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպելն արդյունավետ ձևաչափ չի համարում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ նրա, նախկին իշխող ուժը քարոզարշավի ընթացքում ավելի շատ կօգտվի մամուլից, հեռուստատեսությունից: Հարցին, թե մտավախություն ունեն, որ հանրությունը բարյացակամորեն չի դիմավորի ՀՀԿ-ականներին, Բաղադասրյանը պատասխանել է, որ ինքն ամեն երեկո զբոսնում է: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր. դեկտեմբերի 7-ը կլինի լռության օր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |