ԵՄ-ն Ադրբեջանի ղեկավարներին չի հրավիրել Արևելյան գործընկերության ֆորումին. Փաշինյանը պատվավոր հյուր է

ԵՄ-ն Ադրբեջանի ղեկավարներին չի հրավիրել Արևելյան գործընկերության ֆորումին. Փաշինյանը պատվավոր հյուր   է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը հրավիրված չէ դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» երկների քաղաքացիական հասարակության ֆորումին, հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ֆորումի պատվավոր հյուրերի ցանկում են: Հրավիրվածների թվում են նաև Ուկրաինայի և Մոլդովայի փոխնախագահները, Բելառուսի փոխարտգործնախարարը:

Սահմանափակվել է նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանի մասնակցությունը. նա ոչ թե մասնակցի, այլ դիտորդի կարգավիճակ ունի:

Նշվում է, որ պաշտոնական Բաքուն մտադիր է բացատրություն պահանջել կատարվածի համար:

«Արևելյան գործընկերությունը» Եվրոպական միության գործակցության ծրագիր Է վեց երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---