Յիրիկյանը մասնակցել է երեխաների բարձրաձայնած խնդիրների քննարկմանը![]() 22 նոյեմբերի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում էր Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները: Հանդիպման սկզբում 7-րդ դասարանի աշակերտ Գոռ Համբարձումյանը խոսել է ներառման մասին, ինչպես նաև հատուկ և այսօր արդեն հանրակրթական դպրոցներում ուսանելու իր փորձի, ընկերներ գտնելու և ապագայում հայտնի երգիչ դառնալու ծրագրերի մասին: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Նարեն խոսել է երեխաների լսված լինելու և իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացին մասնակից լինելու իրավունքների մասին: 12-րդ դասարանի աշակերտ Հայկը կոչ է արել ուշադրություն դարձնել սոցիալական, այն է՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում արվող պետական և մասնավոր ներդրումներին, որոնք լավագույնս կապահովեն յուրաքանչյուր երեխայի զարգացումը: Աշտարակից աշակերտուհի Աննան շարունակել է երեխաների օպտիմալ զարգացման թեման՝ կարևորելով անհրաժեշտ ծառայությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ բնակության վայրից: 16-ամյա Դիանան խոսել է երեխաների կյանքում հոր դերի կարևորության մասին, իսկ 17.am-ի երիտասարդ թղթակցուհի Մարիամը ներկայացրել կյանքում և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների պակասի խնդիրը, որին բախվում են բազմաթիվ աշակերտներ կրթական համակարգում դրանք ձեռք չբերելով: Երեխաները նաև լսել են ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկել իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: Գլոբալ նախաձեռնության շրջանակում այս շաբաթ աշխարհի տարբեր անկյուններում երեխաներն իրենց ձեռքն են վերցնում զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին: Հայաստանում նոյեմբերի 20-ին երեխաները մասնակցել են «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական և «Բարի լույս» ծրագրերի եթերին, որի շրջանակում զրուցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ, իսկ երեկոյան մեկնաբանելն մարզական լուրերը և ներկայացրել եղանակի տեսությունը: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացել է, որ իր ուժերի սահմաններում կանի հնարավորը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992 թվականին, իսկ 2019 թվականին ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտեին կներկայացնի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իր պարբերական զեկույցը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |