Կալիֆորնիայում անտառային հրդեհներից ավելի քան 80 մարդ է զոհվել![]() 22 նոյեմբերի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհներից 83 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնին: Զոհվածների դիերը հայտնաբերվել են հիմնականում նահանգի հյուսիսում՝ ամբողջությամբ այրված Փարադայս քաղաքում: Ավելի քան 560 մարդու գտնվելու վայրը հայտնի չէ, հավելել է շերիֆը: Նա նշել է, որ նրանց թվում կարող են լինել մարդիկ, որոնք անվտանգ տեղում են, սակայն, չեն հայտնել այդ մասին իշխանություններին, գրում է Deutsche Welle-ն: Նոյեմբերի 8-ից մոլեգնորղ հրդեհը զոհերի քանակությամբ ամենամեծն է Կալիֆորնիայի պատմության մեջ: Ավելի քան 13,000 տուն է փլուզվել, հարյուրավոր քառակուսի կիլոմետր անտառ է այրվել, ոչնչացվել է ազգային պարկերի և արգելոցների զգալի մասը, հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են: Նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիան աղետի գոտի է հայտարարել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |