2019-ի պետբյուջեի նախագիծն ընդունվել է22 նոյեմբերի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է 2019-ի բյուջեի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝4ը, 2-ը՝ ձեռնպահ է մնացել։ Բյուջեի եկամուտները կկազմեն մոտ 1․462 տրլն դրամ, ծախսերը՝ 1․614 տրլն դրամ, դեֆիցիտը՝ 151․6 մլրդ դրամ: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարել էր, որ 2019 թվականի պետական բյուջեում սոցիալական ոլորտին 20 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացվելու, քան նախատեսված է 2018 թվականի բյուջեով. 10,000-ական դրամով բարձրանալու է մոտ 85,000 մարդու թոշակ ու նպաստ: Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 307 մլրդ դրամ, որից 300,5 մլրդ դրամը՝ ռազմական պաշտպանության ոլորտին։ Ոլորտին հատկացվող ծախսերը, այսպիսով, կաճեն մոտ 25%-ով՝ 2018-ի 246․8 մլրդ դրամի համեմատ։Ռուսական վարկով ռազմական արտադրանքի գնումներին կհատկացվի 42,8 մլրդ դրամ։ Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում |