Արբանյակի միջոցով ստվերային այգիներ կբացահայտվեն22 նոյեմբերի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ստվերային այգիների դեմ պայքարելու համար արբանյակային պատկերների մեթոդն է գործի դրվելու: «Արբանյակային պատկերների միջոցով ստանում ենք խոնավ հողերի պատկերը և դա համադրում ենք ջրօգտագործման ընկերությունների կողմից պայմանագրերի հետ: Եվ տեսնում ենք, թե որտեղ ունենք ստվերային այգիներ, այսինքն՝ որտեղ է, որ հողը ջրվում է, խոնավ է, բայց այդ տարածքներում չունենք պայմանագրեր: Այս գործընթացն արդեն սկսել ենք, հենց այսօր կսկսենք աշխատանքային խմբի կազմավորման աշխատանքները»,- ասել է Ավինյանը: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ սկսել են ներդնել ռեգիստրացիոն համակարգ, որը հստակ պատկերացում կտա՝ գյուղատնտեսական հողերի մասին: «Կան այգիներ, որոնց մասին մենք չգիտենք, և հետո հարց է առաջանում՝ թե այցուց ստացվող մթերքի արտահանումն ու ներքին սպառումն ինչպես կազմակերպենք: Մենք հստակ ռեգիստրացիոն համակարգեր ենք ներդնելու, որը մեզ հնարավորություն կտա հասկանալ, ընդհանրապես ինչո՞ւ չի օգտագործվում այս կամ այն հողը: »,- ասել է նա: Ըստ Գրիգորյանի՝ քաղաքականության մեջ հստակ ներառվել է ջրախնայողության համակարգի ներդրումը: Ամեն տարի ավելի ու ավելի շատ գումար է տրամադրվելու այդ ուղղությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |