10, 20 և 50,000 դրամանոց նոր թղթադրամները դրվել են շրջանառության մեջ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել 10,000, 20,000 և 50,000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամները: Սահմանվել է, որ 10,000, 20,000 և 50,000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման թղթադրամները ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: 10,000 դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թթ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: 20,000 դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: 50,000 դրամ անվանական արժեքով 2001 թ. թողարկման թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ 1000, 2000 և 5000 դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից: 100,000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվելու, իսկ 2009 թ. թողարկման հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: 2017 թվականի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել էր շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։ Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |