Զախարովա. Մոսկվան կողջունի Երևանի և Բաքվի միջև ցանկացած պայմանավորվածություն22 նոյեմբերի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կողջունի ցանկացած պայմանավորվածություն Երևանի և Բաքվի միջև, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն կողմերը պետք է իրենք պայմանավորվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև «գերիների փոխանակման վերաբերյալ» առաջարկին: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել թե Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին փոխանակել երկու կողմում գտնվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: «Պայմանավորվածությունները ենթադրում են փոխադարձ համաձայնություն: Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն այն կարող է կյանքի կոչվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան նաև ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման գաղափարը: Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին:«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է: Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողում Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, որը ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |