ANCA-ն շնորհակալություն է հայտնել Հովարդ Բերմանին Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցով լսումներ անցկացնելու համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին այն բանի համար, որ նա հոյակապ հնարավորություն է ընձեռել հանձնաժողովի անդամներին հարցեր ուղղել պետդեպարտամենտի ներկայացուցչին Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության առումով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ANCA-ում: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Հովարդ Բերմանին այն բանի համար, որ նա հոյակապ հնարավորություն է ընձեռել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին դիտարկել ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, մասնավորապես Ամերիկայի հայերի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող բնագավառների առումով. 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքման թուրքական քաղաքականություն, Հայաստանի սահմանների շրջափակում, ինչպես նաեւ Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ-ի նկատմամբ»,- ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---