Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը

Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փաշինյանը:

«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,-ասվում է գրառման մեջ:

Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս ՀՀ քաղաքացիություն չունի, նա չի կարող մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և նրա անունը չկա «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---