Բիբլիական Սոդոմի և Հոմորի տեղում աղետի հետքեր են հայտնաբերվել23 նոյեմբերի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ալբուկերկի Եռյակի հարավարևմտյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մոտ 4000 տարի առաջ ընկած երկնաքարը ոչնչացրել է Մեռյալ ծովից դեպի հյուսիս ընկած տարածքի բնակավայրերը: Հնագետները 5 հնագույն խոշոր բնակավայր են պեղել Հորդանանում: Նրանք պարզել են, որ մարդիկ այդտեղ բնակվել են 2500 տարի՝ մինչև բրոնզե դարի ավարտը, որից հետո գյուղերը 600-700 տարով լքվել են: Հայտնաբերվել է նաև 120 փոքր բնակատեղի, որոնք հայտնվել են տապի և քամու հուժկու ազդեցության տակ, գրում է Lenta.ru-ն Science News-ի վրա հղումով: Ըստ մասնագետների, երկնաքարի անկման պահին տարածաշրջանում 40-65,000 մարդ է ապրել: Ռադիոածխածնային թվագրման արդյունքները ցույց են տվել, որ մոտ 3700 տարի առաջ կավե աղյուսներից պատրաստված տները հանկարծ անհետացել են, մնացել են միայն քարե հիմքերը: Բացի այդ, կավե իրերի արտաքին շերտը հալվել է՝ ապակու կտորների առաջացմամբ, որի մեջ ցիրկոնի բյուրեղներ կան: Դա մատնանշում է, որ շատ մեծ ջերմաստիճանի ազդեցություն է եղել, որը համադրելի է Արևի մակերեսի ջերմաստիճանի հետ: Ըստ բիբլիական սյուժեի, Մեռյալ ծովի շրջանում էին գտնվում Սոդոմ և Հոմոր քաղաքները, որոնք Աստված ոչնչացրեց բնակիչների մեղքերի համար: Ըստ Հին Կտակարանի, դրանք կործանվել են «երկնային հրով»: Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ Սոդոմ և Հոմորի ավանդությունն ունի պատմական հիմք, գտնելով, որ ժողովրդի հիշողության մեջ արտացոլվել է ինչ-որ հնագույն տարերային աղետի հետք Մեռյալ ծովի շրջանում, որի հարավային ափերին հայտնաբերվել են հրաբխային մնացորդներ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանն ու Ֆինլանդիայի նախագահը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման քայլերը Նրանք անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին Նա խոսել է բանկի, նորագույն տեխնոլոգիաների և հաճախորդների միջև կապի մասին ՀՀ-ն ու Սերբիան մտադիր են գործակցել պաշտպանության ոլորտում Քննարկվել են նաև ԶՈւ բարեփոխումներին առնչվող հարցեր Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ Չիլինգարովն արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների |