«Հայաստան» հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան $11 մլն![]() 23 նոյեմբերի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում նոյեմբերի լույս 22-ի գիշերը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի խորագիրն էր «Արարենք միասին»։ Ընդհանուր առմամբ մարաթոնի ընթացքում հանգանակվել է 11 մլն 106 հազար 633 դոլար: Եվրոպայի հայությունը հեռախոսամարաթոնի ընթացքում հանգանակել էր ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նա ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500, 000 դրամ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մարաթոնի մեկնարկի նախօրեին հիմնադրամում ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5, 753,496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը: Մի շարք բարերարներ խոշոր հանգանակություններ են արել: Իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները նվիրաբերել են 1 մլն 340 հազար դոլար՝ այդ միջոցներով կհիմնանորոգվի Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը: «Գրանդ» Հոլդինգի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները նվիրաբերել են 60 մլն դրամ՝ Դիլիջան-Իջևան ճանապարհի հիմնանորոգման համար: Ամերիկահայ Անդրանիկ Բաղդասարյանը 1 մլն դոլար է նվիրաբերել:1 մլն դոլար է նվիրաբերել նաև մեկ այլ ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանը: Իսկ անանուն բարերարը 2.5 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Ալեքս Հոլդինգը» փոխանցել է 200,000 դոլար: Հանրապետության նախագահի հաջորդ վեց ամսվա աշխատավարձը ևս կնվիրաբերվի հիմնադրամին: 2017-ին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12,505,456 դոլար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |