Ջիգարխանյանն ապաքինվել է և դուրս գրվել առողջարանից

Ջիգարխանյանն ապաքինվել է և դուրս գրվել առողջարանից

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից և արդեն տանն է: Այդ մասին հայտնել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Նա դուրս է գրվել առողջարանից, տանն է, ապաքինվում է: Նոր եմ նրա հետ խոսել: Հաջորդ շաբաթվանից Ջիգարխանյանը մտադիր է թատրոն այցելել և դիտել «Մոլիերի» պրեմիերան, որին այդքան սպասել է»,-ասել է Սողոմոնյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդագրություններ էին տարածել, որ Արմեն Ջիգարխանյանի «ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է»՝ դերասանի ընկերուհու վրա հղումով: Ջիգարխանյանն ապաքինվում էր առողջարանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---