Սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ առանձին գործակալություն որևէ գերատեսչության կազմում

Սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ առանձին գործակալություն որևէ գերատեսչության կազմում

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ իր ղեկավարած նախարարությունը կարող է դառնալ առանձին կոմիտե կամ գործակալություն որևէ այլ գերատեսչության կազմում։

«Տպավորություն ունեմ, ար այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։ Այս իմաստով իմ կարծքիը հետևյալն է, եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, սփյուռքի աչքերին թոզ փչելու համար և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն։ Ինչ որոշում էլ կայացնի նոր կառավարությունը, ես վստահ եմ, որ այն միտված է լինելու ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելուն», - ասել է Մխիթար Հայրապետյանը:

Նախարարի պաշտոնակատարը հայտարարել է նաև, որ մայիսից սկսած Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---