Սարդ մարդու աշխարհի թեմաներով ևս 2 ֆիլմ կնկարահանվի23 նոյեմբերի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Sony Pictures ընկերությունը մտադիր է ևս 2 ֆիլմ թողարկել գերհերոս Սարդ մարդու աշխարհի մասին 2020 թվականին: Ֆիլմերի անվանումները չեն հրապարակվում: Առաջին ֆիլմը էկրան կբարձրանա 2020-ի հուլիսի 10-ին, իսկ երկրորդի պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 2-ին, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, նախագծերից մեկը ֆիլմ է հակառակորդ վամպիր Մորբիուսի մասին, որի դերը կկատարի Ջարեդ Լետոն, իսկ երկրորդը՝ Թոմ Հարդիի գլխավոր դերակատարմամբ «Վենոմ» հակահերոսական մարտաֆիլմի սիքվելն է: Sony Pictures-ը դեռ չի թողարկել կինոժապավենի պաշտոնական ազդագիրը: «Վենոմը» 2018-ին նկարահանված ամերիկյան ֆիլմ է, որի ռեժիսորն է Ռուբեն Ֆլեյշերը, իսկ գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Հարդին: Սքոթ Ռոզենբերգի, Ջեֆ Փինքների և Քելլի Մարսելի սցենարը հիմնված է Marvel Comics հրատարակչության կոմիքսների վրա՝ Էդդի Բրոքի մասին: Սա Sony-ի առաջին ֆիլմն է Marvel-ի աշխարհի շրջանակում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |