ՀՀ-ն Արցախի հողօգտագործողներին կաջակցի 460,000 լ դիզելով![]() 23 նոյեմբերի 2018 - 16:20 AMT PanARMENIAN.Net - «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի» շրջանակում կբավարարվի Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի սեպտեմբերի 18-ի գրությամբ ներկայացված 460,000 լիտր դիզելային վառելիքի պահանջարկը: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: 2018 թվականին ծրագրի շրջանակում ՀՀ-ի հողօգտագործողներին նախատեսվել է հատկացնել մինչև 6 մլն լիտր դիզելային վառելիք, որից 2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի բաշխվել է 1.409 մլն լիտր: Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012 - 2018 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 18 ծրագիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |