Փաշինյան. «Հին Երևանը» պետք է իրականացվի առանց որևէ հուշարձան քանդելու![]() 23 նոյեմբերի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել փողոցներում, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու: Այս հարցում պայմանավորվել ենք ծրագիրն իրականացնող ներդրողի հետ, գնդակն այժմ ճարտարապետների դաշտում է, որոնք պետք է կարողանան համապատասխան լուծումներ առաջարկել: Պատմամշակութային հուշարձանների պահպանման սկզբունքը պետք է հստակ դրվի և այսուհետ բոլոր շինարարություններն արվեն այդ սկզբունքը խստորեն պահպանելով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարական խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնն ու կանաչ տարածքներն ընդլայնելը: «Կանաչ տարածքների վերականգնման առումով Բնապահպանության նախարարությունը ևս ունի լուրջ ծրագրեր և անհրաժեշտ է սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Հին Երևան» նախագծին, գրել է, որ 2014 թվականին սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշը, ՀՀ այն տարիների վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով, $28.5 մլն է փոխանցել կառավարությանը՝ նախագծի իրականացման համար, սակայն ՀՀ կառավարությունը թերացել և այդպես էլ չի կատարել իր պարտավորությունները ինչպես տարածքի օտարման, այնպես էլ քաղաքաշինական և ճարտարապետական փաստաթղթերի կազմման առումով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |