Գառնիի 50 տարվա աղբավայրը մաքրվել է 1 ամսում. Պարարտանյութ են ստացել (վիդեո)

Գառնիի 50 տարվա աղբավայրը մաքրվել է 1 ամսում. Պարարտանյութ են ստացել

PanARMENIAN.Net - Աղբահանման և աղբի վերամշակման գործում մասնագիտացած հայ-ամերիկյան «Ուվեյսթթեք» ընկերությունը մեկ ամսում մաքրել է Գառնու 50 տարվա աղբավայրը, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

Ընկերությունը տեղում աղբի տեսակավորում է իրականացրել, օրգանական աղբը վերամշակել է և հումքից 2 տոննա հարուստ օրգանիկ պարարտանյութ է ստացել:

Աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբեր ամսվա կեսերին:

Ընկերության հիմնադիր Մայքլ Ալոյանը պատմել է, որ մեծ ծավալի աղբավայրը վերացրել են էնզայն կոչվող ֆերմենտի միջոցով, որը ոչնչացնում է վտանգավոր բակտերիաները և օրգանական նյութերը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---