Փաշինյան. Լիարժեք աջակցում եմ Արցախի իշխանությանը, այնտեղ հեղափոխության կարիք չկա![]() 24 նոյեմբերի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, ասել է, որ ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։ «Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ: Արցախի ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում որոշիչ ուժն Արցախի ժողովուրդն է և Արցախն այդպես էլ ընկալում ենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ավելի վաղ տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ավտոերթը դեպի Արցախի Հանրապետություն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |