ՀՀ-ն 9 կետով բարելավել է իր դիրքերը տնտեսական մրցակցության ոլորտում24 նոյեմբերի 2018 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումի 2018 թվականի զեկույցով Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 9 կետով բարելավել է իր դիրքերը՝ աշխարհի 140 երկրի շարքում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը. 2017 թվականին երկիրը 28-րդն էր։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ՀՀ-ն այս առումով առաջատար է ԵԱՏՄ անդամ երկրների շարքում, ինչպես նաև առաջ է անցել տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։ «Եթե նախկինում կարագի շուկայում գործել է թվով 24 տնտեսվարող, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինն այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5%, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան»,- ասել է Շաբոյանը։ Ըստ նրա, իրավիճակը նույնն է սոցիալական կարևորության գրեթե բոլոր ապրանքային շուկաներում. շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը դարձել է 36-ից 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից՝ հասնելով 78%-ի: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից՝ հասնելով 56%-ի։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |