Փաշինյան. Նոր ԱԺ-ն կընտրվի ամբողջ ժամկետով գործելու համար![]() 24 նոյեմբերի 2018 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ի քայլարշավի ընթացքում հայտարարել է, որ նոր ընտրվելիք խորհրդարանը կգործի ամբողջ ժամկետով։ «Խորհրդարանն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է, և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: Այս պայմաններում ընտրված խորհրդարանը լինելու է լեգիտիմ, ուժեղ և ժողովրդի մանդատով օժտված»,- ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե նոր ձևավորվող խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ Հեղափոխության հիմնական առանցքային խոստումները չեն կատարվել` ԸՕ-ն չի փոխվել, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, ՀՀԿ-ն չի հեռացվել քաղաքականությունից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |