Շերն ու Քիմ Քարդաշյանը որոշել են միասին Հայաստան գալ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Լեգենդար փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) և ամերիկյան հեռուստատեսության հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել են միասին Հայաստան այցելել: Հայկական ծագումով երկու աստղերը հանդիպել են «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի վերջին սերիաներից մեկում և խոսել են Հայաստանի մասին, որը կապում է նրանց: «Այն ամենն, ինչ արել եք հայ համայնքի համար, ցնցող է»,-ասել է Քարդաշյանը Շերին: Աստղերը հիշել են իրենց ուղևորությունները Հայաստան և նշել, որ կցանկանային կրկին այցելել: Արդյունքում նրանք որոշել են կրկին այցելել Հայաստան, այս անգամ միասին, քանի որ, ըստ Շերի, վատ բաներ են տեղի ունենում: 2015-ի ապրիլին Քիմ և Քլոե Քարդաշյաններն այցելել են Հայաստան: Քիմին ուղեկցում էր նաև նրա ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը: Իսկ Շերը Հայաստանում է եղել է 1993-ին, եռօրյա այցով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |