Չինաստանում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երկվորյակներն են ծնվել

Չինաստանում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երկվորյակներն են ծնվել

PanARMENIAN.Net - Չինացի գիտնական Հե Ցզյանկույը հայտարարել է, որ իր երկրում ծնվել են առաջին գենետիկորեն մոդիֆիկացված աղջիկ երկվորյակները: Ըստ գիտնականի, նա մուտացիաներ է ներմուծել մարդկային սաղմի գեների մեջ երեխաներ չունեցող 7 ամուսնական զույգի բուժելու ընթացքում, սակայն նրան դեռ հաջողվել է մեկ հղիության հասնել: Արդյունքում ծնված երեխաների ԴՆԹ-ն նպաստում է ՄԻԱՎ-ի դեմ կայունության զարգացմանը: Աղջիկների ծնողները չեն բացահայտել իրենց անուններն ու բնակության վայրը: Գիտնականն, իր հերթին, դեռ իր խոսքերի ապացույցները չի ներկայացրել, գրում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով:

Ցզյանկույը փորձել է անջատել CCR5 գենը: Արդյունքում օրգանիզմում չի սինթեզվել սպիտակուցը, որի միջոցով ՄԻԱՎ-ը միանում է T-բջիջներին: Գենի խմբագրումը կատարվել է արդեն բեղմնավորված ձվաբջջում, իսկ սերմնահեղուկի դոնորները բոլոր դեպքերում վիրուսակիր են եղել: Բոլոր տղամարդիկ ստացել են արդյունավետ հակավիրուսային թերապիա, ուստի ՄԻԱՎ-ը ժառանգին փոխանցելու ռիսկը նվազագույնի էր հասցված:

Ծնված երկվորյակներից մեկի մոտ փոխվել էր CCR5 գենի երկու պատճեն, իսկ մյուսի մոտ՝ մեկը:

Աշխարհի գիտնականներից շատերը դատապարտեցին Ցզյանկույի գործողությունները, սակայն եղան նաև սատարողներ: Ջորջ Չերչը Հարվարդից հավանություն է տվել չինացի բժշկի գործողություններին, քանի որ, ըստ նրա, ՄԻԱՎ-ը լուրջ սպառնաիք է հանրության համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---