ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ԱԳՆ են կանչել![]() 26 նոյեմբերի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին ԱԳՆ են կանչել: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա, «առիթն ուկրաինական կողմի ագրեսիվ և սադրիչ գործողություններն են»: Զախարովան նշել է, որ «խոսքը ոչ թե ուղղակի իրավական նորմերը չպահպանելու մասին է Ուկրաինայի կողմից, այլ ծրագրված սադրանքի և ագրեսիվ գործողությունների մասին», գրում է Deutsche Welle-ն: «Ինչպես հասկանում ենք, այդ սադրանքը և բոլոր սադրիչ գործողությունները նախապես են պատրաստվել»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել էր ՌԴ ղեկավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին և նավերը, որոնք կալանվել են Կերչի նեղուցում: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ: Կանադան ՌԴ-ին մեղադրել է ագրեսիայի մեջ, իսկ Գերմանիան կոչ է արել կողմերին ձեռնպահ մնալ հետագա սրացումից: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավանություն է տվել երկրում ռազմական դրություն հայտարարելուն՝ առանց համընդհանուր զորակոչի ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման:Այդ մասին նա ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում: Ըստ BBC-ի, պատճառը Կերչի նեղուցի մոտ ուկրաինական մոտորանավերի գնդակոծումն ու զավթումն է ռուսական ԶՈւ նավերի կողմից: արցը քննարկվելու է նոյեմբերի 26-ին Գերագույն ռադայի արտահերթ փակ նիստում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |