Խորհրդարանական դիվանագիտությունը մեծ դեր է խաղում Հայաստանի եւ Բելգիայի հարաբերությունների զարգացման գործում

PanARMENIAN.Net - Բյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշելով Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Բելգիայի Սենատի նախագահն իր հերթին նշեց, որ նախորդ գումարման բելգիական խորհրդարանի երկու պալատների նախագահներն էլ այցելել էին Հայաստան եւ ասաց, որ ինքը եւս մտադիր է բարձր մակարդակի վրա պահել միջխորհրդարանական հարաբերությունները: Զրուցակիցները քննարկեցին նաեւ Հայաստանի եւ Բելգիայի ներքաղաքական իրավաճակին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հագնուցալուծման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:



ՀՀ արտգործնախարարի խնդրանքով Արման դե Դեկերը ներկայացրեց Իռլանդիայում հանրաքվերի արդյունքում Լիսաբոնյան պայմանագրի վավերացումը մերժելուց հետո ստեղծված իրադրությունը եւ դրանից դուրս գալու հեռանկարները:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---