Մի շշկռվիր, մտահոգվիր. Քարոզարշավ, օր 1-ին![]() 26 նոյեմբերի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին մեկնարկեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը քարոզարշավի առաջին օրը սկսեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում ընտրողների հետ հանդիպումներով, ասուլիսներով, խնդրահարույց հայտարարություններով, հեռակա քաղաքական բանավեճերով, մանդարիններ բաժանելով և քարոզարշավի ավանդական ու ոչ ավանդական այլ տեխնոլոգիաներով: PanARMENIAN.Net ն ամփոփել է քարոզարշավի առաջին օրը: «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր Հեղափոխությունը» «Իմ քայլը» դաշինքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավը սկսեց Շիրակի մարզից: Թալինում քարոզարշավի ընթացքում դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ «Հեղափոխությունն Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»: «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,-ասաց նա: «Չշշկռվեք» Փաշինյանն Արթիկում դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձավ «Սասնա ծռեր» կուսակցության այն հայտարարությանը, թե գալիք խորհրդարանը երկու տարվա կյանք է ունենալու: «Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», - ասաց Փաշինյանը ու հավելեց՝ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։ «Դռնեդուռ ընկնող» Աշոտյանն ասել է՝ ինչու պետք է «ՀՀ քաղաքացին մտահոգվի» Նախկին իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» քարոզարշավը սկսեց ասուլիսով: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառանալով «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին» կարգախոսին, ասել է, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին մտահոգ լինի և իր ձայնը տա նախկին իշխող ուժին: «ՀՀ քաղաքացին մտահոգ պետք է լինի երկրի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելու վտանգով, ավանդական արժեքների այլասերմամբ: Մենք կարծում ենք՝ անորոշ ապագան այսօր յուրաքանչյուր բնակարանում բաբախող բաց նեռվ է», - ասաց Աշոտյանը: Աշոտյանը բացատրեց նաև, թե ինչու են սև և սպիտակ գույներն ընտրել նախընտրական պաստառների ձևավորման համար: Ըստ նրա՝ ՀՀ-ին «7 ամիս է, ինչ պարտադրվել է սև և սպիտակ իրականություն»: Ի դեպ, Աշոտյանը քարոզարշավի առաջին օրը դեռևս «դռնեդուռ չի ընկել»: Աշոտյան-Փաշինյան հեռակա բանավեճը Աշոտյանը, ասուլիսի ընթացքում անդրադառանալով «մտահոգ քաղաքացիների թվին», որն ըստ իրեն հասնում է հազարների, հայտարարեց, որ դեկտեմեբրի 9-ի երեկոյան Փաշինյանին մեծ անակնկալ է սպասվում: Ի պատասխան՝ Փաշինյանը Շիրակից ասաց, որ ՀՀԿ-ականների համար անակնկալ կլինի, երբ պարզվի, որ «նույնիսկ իրենց տնեցիները ձայն չեն տվել իրենց»: Աշոտյանի պատասխանը չուշացավ: Նա պնդեց, որ Փաշինյանը դրանով փաստեց՝ ՀՀԿ-ն «միակ ընդդիմադիր ուժն է» և ողջունեց նրան՝ անվճար ՀՀԿ-ի PR-ով զբաղվելու համար: Աշոտյանին «հորդուրում են շտաբ չբացել» Աշոտյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ «մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց»: «Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատեղամասում, մարդիկ, ում հետ խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբեր չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ: Չենք գալու, որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք ուզում մեր տուն մարդ այցելի ու հարցնի՝ ինչու ես գնացել Աշոտյանի շտաբ», - ասաց նա: «Հայուհուն վայել կարգախոսը» Հեղափոխությունից հետո ձևավորված «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության կարգախոսն է՝ «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»: «Մանդարին կերեք» Նոր ձևավորված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ընտարարշավի առաջին օրը սկսեց Հանրապետության հրապարակի հարակից այգում՝ մանդարիններ բաժանելով: Ըստ նրանց, միրգը թարմություն է խորհրդանշում: Սելֆի՝ դասից փախած աշակերտների հետ, գորգ՝ պեմզաշենցիներին Նիկոլ Փաշինյանը Լանջիկում սելֆի արեց դասից փախած աշակերտներ հետ՝ «վարչական ռեսուրսի ևս մեկ սաստիկ չարաշահում» թույլ տալով: Պարզվում է, Պեմզաշեն համայնքի միակ խնդիրը մարզումների համար նախատեսված գորգն չունենալն էր: «Գորգի խնդի՞ր է, միայն գո՞րգ»,- հետաքրքրվեց Փաշինյանը համայնքի բնակիչներից և, դրական պատասխան ստանալով, խոստացավ հարցը լուծել: «Մենքը»՝ Տավուշում, ՀՅԴ-ն՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, «Լուսավոր Հայաստանը»՝ Նոր Նորքում «Մենք» կուսակցությունների դաշինքը քարոզարշավը սկսեց Տավուշի մարզից: Երեկոյան «Հայ Յեղափոխական դաշնակցությունը» փուչիկներով, դրոշակներով Արամ Մանուկյանի արձանի մոտ անցկացրեց առաջին հավաքը: «Լուսավոր Հայաստանը» Նոր Նորքում էր, շրջեց բակից բակ: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |