Alibaba Group-ի հիմնադիրն անդամակցել է չինական կոմկուսին![]() 27 նոյեմբերի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման դարձել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ: Այդ մասին հայտնել է «Ժեմին Ժեբաո» թերթը: Թերթը հրապարակել է ՉԺՀ 100 քաղաքացու անուն, որոնք հատուկ ներդրում ունեն երկրի զարգացման գործում, որոնց թվում է նաև Մա Յունը (դա Ջեկ Մանի չինական անունն է): Թե հատկապես երբ է նա անդամակցել կուսակցությանը, չի նշվում, հայտնում է Lenta.ru-ն: Պետությունը նշել է նրա ավանդը տնտեսության զարգացման մեջ: Բացի այդ նա արժանացել է «Ցզյանսու գավառում չինական յուրահատկությամբ սոցիալիզմի ականավոր կառուցող» պատվավոր կոչմանը: Ջեկ Ման Alibaba Group-ի հիմնադիրն է ու ղեկավարը, ընկերության մաս է կազմում նաև AliExpress առցանց խանութը: Նրա կարողությունը կազմում է մոտ 39,6 մլրդ դոլար: Նա համարվում է Չինաստանի ամենահարուստ մարդը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |