2019-ին շինաշխատանքները Թալիշում կավարտվեն![]() 27 նոյեմբերի 2018 - 12:26 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները: «Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Շահրամանյանը, հայտնում է «Արցախպրեսը»: 2018-ի սկզբին հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, 541.331.200 դրամ (ավելի քան 1 մլն դոլար) է ներդրել Թալիշի զարգացման համար: Գումարը նախատեսվում էր ուղղել գյուղապետարանի, բուժկետի և ակումբի, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տանվերակառուցմանը և վերանորոգմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |