Շահնազարյան. Այս իշխանությունն Արցախի համար ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը՝ իր ամբողջ բանակով![]() 27 նոյեմբերի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանին հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործող իշխանությունն Արցախի համար «ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանն իր ամբողջ զինված ուժերով»: Հարցին, որ խոստացել էր անակնկալներ մատուցել քարոզարշավի ընթացքում՝ Շահնազարյանն ասել է, որ անակնկալներ մատուցել է, շարունակելու է մատուցել, և զրահաբաճկոնները չեն փրկի իշխանություններին այն հարվածներից, որոնք «իրենք են իրենց հասցնում, իսկ ասվածի ապացույցը երեկվա կատարվածն էր»: Ավելի վաղ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե Թավշյա հեղափոխությունն իրականացրած թիմը կարծում էր՝ նախկին իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառեր, սխալվում էր: «Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը չէ՞ր կարող ուժ կիրառել», - ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |