Սորոսի հիմնադրամը հեռանում է Թուրքիայից՝ Էրդողանի մեղադրանքների պատճառով![]() 27 նոյեմբերի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի Open Society Foundations հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը Թուրքիայում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խիստ քննադատության պատճառով: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 26-ին: Թուրքիայի նախագահը մեղադրել է ամերիկացուն «առանձին պետությունների միջև տարաձայնություններ առաջացնելու և նրանց կառուցվածքը խարխլելու մեջ»: Տեղական ԶԼՄ-ներում նաև պնդումներ են տարածվում, որ Սորոսի հիմնադրամն է կանգնած 2013-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, ինչպես նաև այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևում, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, Էրդողանը վստահ է, որ Սորոսն աջակցել է Օսման Քավալեին՝ խոշոր թուրք գործարարին, արն արդեն մոտ 1 տարի է բանտում է առանց պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելու: Թուրքիայի նախագահը մեղադրում է գործարարին 2016-ի հուլիսին չհաջողված պետական հեղաշրջման հետևում կանգնած անձանց ֆինանսավորելու մեջ: Open Society Foundations-ը հերքում է բոլոր մեղադրանքները: Ջորջ Սորոսը Հոլոքոսթ վերապրած հունգարացի հրեա է, որն իր հիմնադրամի՝ Open Society Foundations-ի միջոցով սատարում է քաղաքացիական իրավունքների ոլորտի նախագծերին ամբողջ աշխարհում: Հիմնադրամը Բուդապեշտում հայտարարվել է «օտարերկրյա գործակալ: Ուստի որոշվել է Բուդապեշտի գրասենյակը տեղափոխել Բեռլին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |