Փաշինյան․ Եթե արժանապատիվ ես, ձայն չտաս ՀՀԿ-ին![]() 27 նոյեմբերի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները չպիտի վախենան որևէ քաղաքական ուժերից, ուժերն են, որ պիտի վախենան քաղաքացիներից, քանի որ նրանք են որոշելու՝ ով լինի խորհրդարանում, ով՝ ոչ։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սպիտակում քարոզարշավի ժամանակ։ Լսելով՝ «ոչ Հանրապետականը» ռեպլիկը, Փաշինյանը շեշտել է, որ ինքը չի խորհրդարան անցնող-չանցնողներին որոշողը։ «Եվ ձեր կոչն է՝ ոչ մի ձայն Հանրապետական կուսակցությանը․․․ որովհետև չի կարելի ներել, փորձը ցույց է տալի՝ ինչքան փորձում ենք մենք, այսպես ասած, լարումներ չմտցնել, ինչքան փորձում ենք սիրո և համերաշխության մթնոլորտը տարածել, ոմանք առիթավորվում են դրանից։ Այս ընտրություններին կա պատմական շատ կոնկրետ առաքելություն՝ ՀՀԿ-ականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը։ Ոչ մի ձայն Հանրապետականին», - հայտարարել է նա։ «Ես ասում եմ՝ եթե ազատ ու արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին։ Ես ասում եմ՝ ձայն չտաս որևէ ուժին, որոնք թեկուզ մի անգամ փորձել են ընտրակաշառքով ընտրություն հաղթել․․․ սպառնալիք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն այն ուժերին, որոնք մտածում են, որ Հայաստանում կարելի է բռնությամբ և զենքով հարցեր լուծել»,- շեշտել է Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |