Փաշինյանը թվարկել է՝ ինչ ներդրումային ծրագրերի շուրջ է աշխատում գործադիրը27 նոյեմբերի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հանդիպմանը ներկայացրել է առաջիկայում Հայաստանում իրագործվելիք ներդրումային ծրագրերը: Փաշինյանը նշել է, որ մայրաքաղաք Երևանում երկու խոշոր գործարան է բացվելու: «Հայէլեկտրամեքենա գործարանի տարածքում ներդրողներից մեկը մտադիր մեքենաշինական արտադրություն հիմնել, ինչը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ», - ասել է Փաշինյանը: Նրա խոսքով հաջոր խոշո նախագիծը մայրաքաղաքում ֆոտովոլտային մարտկոցների, արևային պանելների արտադրության հիմնումն է: «Ընդ որում. այդ գործարանի համար անհարաժետ բոլոր սարքերը և սարքավորումները ներկրվել են, մեզ մնում է տարածք հատկացնելը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գործարանը կստեղծի 600 աշխատատեղ: Ըստ Փաշինյանի, Կոտայքի մարզում բիզնեսմեններից մեկը մտադրություն է հայտնել ադամանդագործական ընկերություն հիմնել, որը մարզում 2000 նոր աշխատաղեղ կստեղծի: «Արթիկում կարի և վերելակների գործարաններ են նախատեսվում բացվել, առաջինը 200 աշխատատեղ կստեղծի: Գյումրիում, եթե ամեն ինչ գնա պլանավորվածի համաձայն, դեկտեմբերին կարի նոր մեծ արտադրամաս կբացվի: Դեկտեմեբրին Լոռվա մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն կստեղծվի՝ 150 աշխատատեղով: Մերձավանում ՀՀ-ում առաջին կենցաղային տեխնիկայի գործարանը կստեղծվի, որտեղ կարտադրվեն հայկական հեռուստացույցներ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սրան մի մասւ շուտով իրականություն կդառնա, մյուսների ուղղությամբ աշխատանք է ընթանում: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ $500 մլն-ի ներդրումային ծրագրերի նախագծեր են քննարկվում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |