Ստեփան Գրիգորյանը խոստացել է «լացացնել» Հունան Պողոսյանին![]() 27 նոյեմբերի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ինքը «կլացացնի» ՀՀ Սյունիքի նորանշանական մարզպետ Հունան Պողոսյանին: «Ես ՀՀ քաղաքացի եմ, կբերեմ նրան ԱԺ ամբիոնի մոտ ու կասեմ՝ դու ո՞ւմ ես վախեցնում՝ ի՞նձ, թե «Սասնա ծռերին»: ՀՀ քաղաքացիներին ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու, դադարել է այդ փուլը», - ասել է Գրիգորյանը; Նա նշել է, որ «Սասնա ծռերը» հակակշիռ կլինեն՝ գործակցելով «Իմ քայլի» հետ»: «Մենք կաջակցենք մեծամասնությանը, եթե պետք է կքննադատենք, ազնիվ մարդիկ պետք է մտնենք ԱԺ», - ասել է Գրիգորյանը: Ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցությունն արձագանքել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար,«Իմ քայլը» դաշինքի առաջնորդՆիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը նա արել է Արթիկում քարոզարշավի ժամանակ: Կուսակցությունը «տարակուսելի է համարում Փաշինյանի «չշշկռվելու» վերաբերյալ հայտարարությունը: Ըստ կուսակցության, Փաշինյանը կատարել է «անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |