Փաշինյանը Շահնազարյանին ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչ է անվանել![]() 27 նոյեմբերի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Ստեփանավանում ընտրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի ԼՂ հարցի հետ կապված մեղադրանքներին, նրան ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչ է անվանել: «Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ մենք եկել ենք իշխաբնության Արցախը Ադրբեջանին հանձնելու: Ես հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություն չեմ անի, քանի որ ոչ ՀՀԿ-ն, ոչ Շահնազարյանը որևէ էմոցիա չեն առաջացնում», - ասել է Փաշինյանը: Նա ասել է, որ որևէ մեկը չի կարող Արցախի ժողովրդի կամքին, ինքնորոշման իրավունքին հակառակ լուծում տալ ԼՂ հակամարտությանը: «Ես ՀՀ-ի առաջին ղեկավարն եմ, որ նման բան է ասում: Գործող կառավարությունը ԼՂ հարցն ուզում է լուծել այնպես, ինչպես ձեզնից յուրաքանչյւորը, եթե ՀՀԿ-ն մեզ մեղադրում է Արցախը հանձնելու մտադրության մեջ, ուրեմն մեղադրում է ժողովրդին», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Շահնազարյանը մի մարդ է, որը Սերժ Սարգսյանի հետ10 տարի Արցախը հանձնելու քաղաքականություն են վարել: Փաշինյանն ասել է, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է ժառանգել: «Ինչու այսքան տարի որևէ մեկը չի ասել, որ մեկ բակը ամենամարտունակն է տարածաշրջանում, որովհետև Սարգսյանը Ապրիլյան պատերազմին հայտարարեց, որ մեր բանակն ութսունականների զենքով է կռվում: Իսկ ինչու պետք է նրա եղբայրը միլիոններ ունենա, մեր բանակը՝ ոչ, ինչու պետք է Քոչարյանի ընտանիքը, Գագիկ Խաչատրյանի ընտանիքը միլիոններ ունենա, մեր բանակը՝ ոչ», - ասել է Փաշինյանը: «Հայաստանին հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործող իշխանությունն Արցախի համար «ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանն իր ամբողջ զինված ուժերով»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |