Կադաստր. Բնակարանների գնաճը կշարունակվի նաև ընտրություններից հետո

Կադաստր. Բնակարանների գնաճը կշարունակվի նաև ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2018-ին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.1, մարզերում՝ 26 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Ըստ Սահրատ Պետրոսյանի՝ առուվաճառքի ակտիվացումն անշարժ գույքի շուկայում գնաճ է առաջացրել: Գործարքների ակտիվացումն ու գնաճը, կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ տնտեսության ոլորտում առաջացած դրական սպասումներն են, հայտնում է Araratnewsը:

«Բնակարանների գնաճը կշարունակվի ընտրություններից հետո՝ Նոր տարուց առաջ: Բայց հունվար-փետրվարին էլ կշարունակվի նույն տեմպը»,- ասել է Սահրատ Պետրոսյանը:

Խոսելով հանրապետությունում մաշված, հին բնակֆոնդի ու դրա կադաստրային արժեքների մասին՝ Սարհատ Պետրոսյանը համաձայնել է այն դիտարկմանը, որ դրանք իրականում չեն համապատասխանում կադաստրային արժեքին։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տեղեկացրել է, որ մարտից հետո կվերանայվի տեղանքի գոտևորման համակարգը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---