ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկել է![]() 27 նոյեմբերի 2018 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկմանը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայում է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով: Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ: Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկացել է շարունակել շփումը, որը սկսվել է Մերկելի Հայաստան այցի ժամանակ: «Նոյեմբերի 28-ին կանցլերը կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, բանակցություններ տեղի կունենանՄերկելը ցանկացել է շարունակել այդ փոխանակումը: Խոսք կգնա երկկողմ համագործակցության, խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաև միջազգային հարցերի մասին»,-ասել է Գերմանիայի կառավրության ներկայացուցիչը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |