Շերը «փախել է» իր կյանքի մասին մյուզիքլի նախնական ցուցադրությունից![]() 28 նոյեմբերի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) հուզվել է իր կյանքի մասին պատմող բրոդվեյան մյուզիքլի նախնական ցուցադրության ժամանակ և դուրս է եկել դահլիճից ընդմիջումից առաջ: «Նրան զարմացրել էին որոշ փոփոխություններ, որ հեղինակները կատարել էին ներկայացման մեջ առանց նրա հավանության»,-ասել է ներկաներից մեկը, գրում է Lenta.ru-ն Page Six-ի վրա հղումով: Ըստ դերասանուհու մերձավորների, նա անտրամադիր էր դեռ մինչ ներկայացման մեկնարկը, Կալիֆորնիայի անտառային հրդեհների պատճառով, որոնք հասել են նաև նրա քաղաքին և սպառնում են երգչուհու առանձնատանը: Մեկ այլ աղբյուր նշել է, որ Շերն ուղղակի ցանկացել է մենակ մնալ, ուստի նա լքել է իր տեղը, սակայն, ավելի ուշ շարունակել է դիտումը պատշգամբից: «Շերի շոուն» անվանումը ստացած մյուզիքլը պատմում է երգչուհու 60-ամյա կարիերայի և սիրային արկածների մասին: Պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ լեգենդար փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) և ամերիկյան հեռուստատեսության հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել են միասին Հայաստան այցելել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |