ԵԱՀԿ-ն քննադատել է Թուրքիային թուրք հրատարկիչ Ռագիպ Զարակոլուին 301-րդ հոդվածով դատապարտելու համար21 հունիսի 2008 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը մամլո ազատության գծով` Միկլոշ Խարաշտին, դատապարտել է թուրքական դատարանի դատավճիռը հրատարակիչ Ռագիպ Զարակոլուի նկատմամբ, ով հունիսի 17-ին դատապարտվել է հինգ ամիս ազատազրկման 301-րդ հոդվածով: Քրեական գործը հրատարկչի դեմ հարուցվել է բրիտանացի գրող Ջորջ Ջերջյանի «Ճշմարտությունը մեզ ազատ կդարձնի» գրքի հրատարակման պատճառով. գիքրը պատմում է հայերի սպանությունների մասին 1915 թվականին: «Չնայած օրենքում կատարված փոփոխություններին, տվյալ որոշումը հուսահատեցնող է: Մարդկանց բանտարկում են խաղաղ մտադրությունների համար: Թուրքիայում արտահայտվելու ազատությունը կլինի միայն այն ժամանակ, երբ կառավարությունը դադարեցնի հետապնդումը հայացքների համար: 301-րդ հոդվածը պետք է ընդհանրապես վերացվի»,- ընդգծել է Խարաշտին: Նա նաեւ նշել է, որ պետության պատմության մասին քննադատական գրքի հրատարակումը չի կարող քրեական հանցագործություն համարվել ժողովրդավարական երկրում: «Թուրքիան որպես ԵԱՀԿ անդամ պետք է հետեւի Հելսինքիի սկզբունքներին եւ արտահայտվելու ու տեղեկատվության ազատություն տրամադրի»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի նոր խմբագրության համաձայն, «թուրքական արժանապատվությանն անպատվելու համար» առավելագույն պատժամիջոցը ազատազրկումն է մինչեւ երկու տարի առաջվա երեքի փոխարեն, իսկ ձեւակերպումը փոխվել է «անպատվում թուրքական ազգին»: 2008 թվականի մայիսին Զարակոլուն արժանացել է Ազատ հրատարակիչների միջազգային միության մրցանակին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |