Forbes. Քայլի Ջեները գլխավորել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը![]() 28 նոյեմբերի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը: Ցանկը գլխավորել է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա Քայլի Ջեները, որը նաև ցուցակի ամենաերիտասարդ մասնակիցն է: Մեկ տարում Քայլին $166,5 մլն է վաստակել դիմահարդարման սեփական շարքի՝ Kylie Cosmetics-ի թողարկման շնորհիվ: 2017-ին Քայլին 17-րդն էր ցուցակում, իսկ նրա եկամւոտը մոտ $41 մլն էր, գրում է «Վեդոմոստին»: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում 27-ամյա բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն է: Նա իր $110 մլն եկամուտի մեծ մասը վաստակել է համաշխարհային շրջագայության շնորհիվ: Հաջորդը ցուցակում 26-ամյա ֆուտբոլիստ Նեյմարն է: Բրազիլացի մարզիկը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ՝ վաստակելով $90 մլն: Ոչ Շիրանը, ոչ Նեյմարը չկային 2017-ի ցուցակում: Forbes-ի այս ցուցակում ընդամենը 2 կին կա: Ջեներից բացի, դա 28-ամյա երգճուհի Թեյլոր Սվիֆթն է, նա չորրորդն է $ 80 մլն եկամուտով: Ցուցակի 5-րդ հորիզոնականում 2017-ի առաջատարն է՝ 28-ամյա կանադացի երաժիշտ Էյբել Թեսֆայեն, որն առավել հայտնի է The Weeknd կեղծանունով: Հանդեսը նրա կարողությունը գնահատլե է $57, նախորդ տարի դա $92 մլն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |