Չինաստանում քիմգործարանի մոտ պայթյունից ավելի քան 20 մարդ է զոհվել![]() 28 նոյեմբերի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի արևելքում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից առնվազն 22 մարդ է զոհվել: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել են տեղի իշխանությունները: Ըստ նրանց տվյալների, ևս 22 մարդ վիրավորվել է: Պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը 50 ավտոմեքենա է ոչնչացրել, այդ թվում՝ 38 բեռնատար: Իշխանությունները քննություն են իրականացնում, պարզելու համար պատահարի պատճառները, գրում է Deutsche Welle-ն Reuters- վրա հղումով: Հարևանությամբ գտնվող Shenghua Chemical Industry ընկերության գործարանը դադարեցրել է աշխատանքը: Գործարանի սեփականատերը China National Chemical Corporation պետական ձեռնարկությունն է: Նրա ներկայացուցիչը շեշտել է, որ պայթյունը գործարանում չի եղել: Չինաստանի քիմիական ձեռնարկություններում բազմիցս են մարդկային զհոերով պատահարներ եղել: 2018-ի հուլիսին Սիչուանի գործարանում պայթյունի զոհ դարձավ 19 մարդ, ևս 12-ը վիրավորվել էր: 2015-ին Տյանցզին քաղաքում պայթյունի հետևանքով 165 մարդ մահացավ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |