Աշոտյանը հարցաքննվել է. Խոստացել է մանրամասներ պատմել![]() 28 նոյեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որպես վկա հարցաքննվել է Երևանի քննչական վարչությունում: «Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռևս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին: Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում», - գրել է Աշոտյանը: Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը ընթացք է տվել Աշոտյանի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված մեղադրանքներին. գործն Արմեն Աշոտյանը որակել էր իրեն «սպառնալու և ճնշում գործադրելու ապարդյուն փորձ»։ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ Աշոտյանին կոչ անելով զերծ մնալ կառույցի հասցեին հերյուրանքներ տարածելուց: «Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում՝ իրեն սպառնացած՝ ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում՝ նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»,- ասված էր ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: Աշոտյանն առ այսօր չի հրապարակել իրեն ուղղված սպառնալիքի որևէ փաստ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |